12 հունիսի 2013 - 18:13 AMT
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան հունիսի 19-20-ին

ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան կայցելի Հարավային Կովկասի երկրներ հունիսի 17-20-ին, հայտնում է Ուկրինֆորմը:

Կոժարան հունիսի 17-18 կլինի Ադրբեջանում, հունիսի 18-19-ին՝ Վրաստանում, իսկ հունիսի 19-20-ին՝ Հայաստանում: Նա հանդիպումներ կունենա երկրների ղեկավարների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

«Քննարկվող հարցերի թվում կլինեն ղարաբաղյան կարգավորումը, Ժնևյան բանավեճերի ընթացքը, ԵԱՀԿ գրասենյակների գործունեությունը Հայաստանում ու Ադրբեջանում»,-հայտնում է գործակալությունը: