«Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրն է ազգությամբ էստոնացի Մելիս Կուբիտսը:
Ծրագրի նպատակն է ծանոթանալ Հայաստանի մշակույթին և պատմությանը: Այն 2011 թ. Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում իրականացված «Օդեսան գնում է Տալլին» և 2012 թ. Ուկրաինայի Օդեսա քաղաքում իրականացված «Տալլինը գնում է Օդեսա» միջոցառումների շարունակությունն է: Հունիսի 12-16-ը միջոցառման շրջանակում աշխարհի տարբեր երկրներից Հայաստան կժամանեն մշակույթի գործիչներ, լրագրողներ, գործարարներ` շուրջ 600 մարդ, այդ թվում՝ երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին /Ռուսաստան/, դերասան Ռոման Կարցևը /Ռուսաստան/, երգիչ, պոետ Յուրի Շևչուկը /Ռուսաստան/, արձակագիր Վալերի Խայիթը /Ուկրաինա/, գեղանկարիչ Դմիտրի Շագինը /Ռուսաստան/: Այս օրերին մայրաքաղաք Երևանում և մարզերում կանցկացվեն 40-ից ավելի միջոցառումներ, կիրականացվի Սերգեյ Դովլաթովին նվիրված «Դովլաթովի օրեր» ծրագիրը, որի շրջանակում գրող, արձակագիր Ելենա Սկուլսկայան և գրականագետ Անդրեյ Արևը կանցկացնեն «Սերյոժա Դովլաթովի մասին» խորագրով կլոր սեղան, իսկ «Նաիրի» կինոթատրոնում կցուցադրվեն Ս. Դովլաթովի մասին պատմող վավերագրական ֆիլմեր: PanARMENIAN.Net-ն առաջարկում է ծանոթանալ նախատեսված բոլոր միջոցառումների ժամանակացույցին.
Հունիսի 12-ին
Ժամը 12:00-ին հանդիպում Բորիս Բուրդայի հետ` Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նիստերի դահլիճում:
Ժամը 13:30-ին «Վաղվա հրաշքները» թեմայով ստեղծագործական համերգ` Ռուս-հայկական սլավոնական համալսարանի նիստերի դահլիճում:
Ժամը 17:00-ին Յուրի Գորբաչովի ցուցահանդեսի բացում` Հայաստանի նկարիչների միությունում:
Ժամը 20:00-ին Գալա-համերգ` «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Հունիսի 13-ին
«Դովլաթովի օրեր» Երևանում
Ժամը 11:00-13:00-ը Ս. Դովլաթովի ընկերների և գործընկերների մասնակցությամբ «Սերյոժա Դովլաթովի մասին» կլոր սեղան-հանդիպում` Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետում:
Ժամը 14:00-15:30-ը Ալեքսանդր Ֆլորենսկու «Рисунки к Довлатову» ցուցահանդեսի բացում՝ «Նարեկացի» արվեստի կենտրոնում:
Ժամը 14:30-ին Տալլինի տնտեսագիտության և կառավարման ինստիտուտի ռեկտորի հետ հանդիպում՝ Ռուս-հայկական սլավոնական համալսարանի նիստերի դահլիճում:
Ժամը 15:00-ին “Let’s do it” /Էստոնիա-Հայաստան/ նախագծի քննարկում Ամերիկյան համալսարանում:
Ժամը 16:30-19:30-ը Ս. Դովլաթովին նվիրված վավերագրական ֆիլմերի ցուցադրություն` «Նաիրի» կինոթատրոնում:
Ժամը 17:00-ին համերգ Վանաձորում` RAM էստոնական նվագախմբի մասնակցությամբ:
Ժամը 17:00-ին էստոնացի նկարիչ Սիմա Տանելյա Աննուսի ցուցահանդեսը՝ Հայաստանի նկարիչների միությունում:
Ժամը 18:00-ին էստոնացի նկարիչ Յանա Տոոմիկայի ցուցահանդեսի բացումը՝ Հայաստանի նկարիչների միությունում:
Ժամը 19:00-ին 2 x թատրոնների ներկայացում` Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Ժամը 20:00-ին ստեղծագործական ներկայացում` Երևանի կամերային թատրոնում:
Հունիսի 14-ին
Ժամը 11:00-ին «Конференция Город 21» խորագրով համաժողով` Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի նիստերի դահլիճում:
Ժամը 15:00-ին հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարարությունում:
Ժամը 15:00-ին հանդիպում Երևանի կամերային թատրոնում. ստեղծագործական ոլորտի մասնագետների մտքերի փախանակում:
Ժամը 16:00-ին Տինիս Մյագիի և Կյարտ Յոհանսի համերգը Գյումրիում:
Ժամը 19:00-ին 2 x թատրոնների ներկայացում` Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
Ժամը 19:00-ին «Atlas» նվագախմբի համերգը` Նարեկացի արվեստի կենտրոնում:
Ժամը 19:00-ին համերգ Երևանի կամերային թատրոնում` «RAM» էստոնական նվագախմբի մասնակցությամբ:
Ժամը 23:00-ին համերգ՝ «J. M. K. E.» խմբի մասնակցությամբ:
Հունիսի 15-ին
Ժամը 10:00-ին գիտաժողով՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում:
Ժամը 12:00-ին հանդիպում Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում:
Ժամը 15:00-ին այցելություն Հայոց ցեղասպանության թանգարան:
Ժամը 18:00-ին պատմական ընկերական ֆուտբոլային հանդիպում` Երևանի «Արարատ» - Տալլինի «Արարատ»:
Ժամը 19:00-ին նՆերկայացում` Երևանի կամերային թատրոնում:
Ժամը 19:00-ին Միխայիլ Ժվանեցկու հեղինակային երեկոն` «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Հունիսի 16-ին
Ժամը 19:00-ին առաքելության պաշտոնական փակում` Երևանի մարզահամերգային համալիրում: