Արդեն 2 տարի է ինչ հայտնաբերվել է Կարկառ բերդաքաղաքը, որտեղ այս տարի վերսկսվել են պեղումները: Մինչ օրս պեղվել են տարածքի 3 կետեր, իսկ քաղաքի ընդհանուր տարածքի մակերեսը կազմում է 35-40 հա, եթե ոչ ավել: Այս մասին տեղեկացնում է karabakh-open.info-ն:
Հնագիտական արշավախմբի ղեկավար Գ. Սարգսյանի խոսքով, այս տարի նախատեսվում է կատարել հետախուզական պեղումներ տարբեր կետերում, ճիշտ պատկերացում կազմելու համար հուշարձանի սփռման տարածքի և ժամանակագրության վերաբերյալ:
«Պեղումներ կիրականացվեն կենտրոնական թաղամասի միջնամասում, նախորդ պեղավայրից 300 մետր արևմուտք, որտեղ մի մեծ ուղղանկյուն շինություն է նշմարվում, ինչպես նաև միջնաբերդում: Այս պահի դրությամբ չգիտենք ինչ շինություններ կան միջնաբերդում , բայց որ դրանք կան՝ փաստ է: Հուսով ենք այս տարի կարձանագրենք վաղ միջնադարյան նյութերի առկայությունը», - ասել է հնագետը: