Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրեթե ամբողջ գիշեր բանակցել է ցուցարարների ներկայացուցիչների հետ, ովքեր արդեն երկու շաբաթ է Ստամբուլի կենտրոնում բողոքի ցույց են անցկացնում:
Ցուցարարները իշխանությունների հետ հանդիպումը դրական են գնահատել` նշելով, որ հետագա քայլերը կքննարկեն Գեզի այգում գտնվող բողոքավորների հետ: Կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են այգու տարածքում վերակառուցման հանրաքվեի գնալ, հայտնում է ВВС-ն:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ի առավոտյան Էրդողանը ցուցարարներին վերջնագիր էր ներկայացրել` պահանջելով 24 ժամվա ընթացքում ազատել Թաքսիմ հրապարակն ու Գեզի զբոսայգին: