14 հունիսի 2013 - 16:28 AMT
Արցախի նախագահն ու բարերարը քննարկել են բնակելի շենքերի շինարարության հետ կապված ծրագրեր

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղ և հանդիպել բարերար Լևոն Հայրապետյանի հետ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպման ժամանակ քննարկվել են գյուղում և ձորակում բնակելի շենքերի, հյուրանոցային համալիրների, զբոսաշրջության և ժամանցային ենթակառուցվածքների շինարարության հետ կապված մի շարք ծրագրեր: Բակո Սահակյանը ողջունել է նման ծրագրերի իրականացումը, որոնք մեծապես կնպաստեն հանրապետությունում զբոսաշրջության զարգացմանը:

Երկրի ղեկավարն այցելել է նաև Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի շինհարթակ: Նրան ուղեկցում էին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք: