
Արթիկի նախկին վարչական շրջանի Սպանդարյան գյուղի բնակիչ Էդիկ Կյուրեղյանը հայկական գելխեղդ գամփռներ և կովկասյան հովվաշներ է պահում: Նա իր տունը կառուցել է գյուղից բավական հեռու, գրեթե Արագածի ստորոտում, որպեսզի բարենպաստ պայմաններ ապահովի ու հանգիստ կարողանա զբաղվել իր սիրելի շնատեսակների բուծմամբ:
«Շիրակ կենտրոնը» պատրաստած տեսանյութում շիրակցի շնաբույծներ Էդիկ Կյուրեղյանը և Արմեն Սիմոնյանը պատմում են գամփռ շնատեսակների առավելությունների, դրանց բազմացման անհրաժեշտության և հատկապես անասնապահական մարզերում ոչխարների հոտերը շների միջոցով գայլերից պաշտպանելու կարևորության մասին: