6 փետրվարի 2006 - 14:18 AMT
Ռ. Քոչարյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպանը
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Էնթոնի Ջոն Ջեյմս Քենթորին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակի առթիվ: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, Հայաստանում թեեւ բավականին բրիտանական ներդրումներ կան, սակայն դեռեւս չօգտագործված հնարավորությունները շատ ավելին են եւ անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ: Մշակութային կապերի ակտիվացման գործում Հայաաստանը կարեւորել է Բրիտանական խորհրդի դերը: