18 հունիսի 2013 - 13:19 AMT
«Հայբիզնեսբանկի» խորհրդի նախագահը հրաժարվել է խոսել ոստիկանների հետ

Մամուլում արդեն մի քանի օր ՝ լուրեր են շրջանառվում, որ հունիսի 10-ին «Հայբիզնեսբանկի» կենտրոնական գրասենյակում ծեծել են բանկի վարչության նախագահին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:

Ոստիկանությունից կատարվածի առնչությամբ հայտնում են, որ հաջողվել է հեռախոսով կապվել «Հայբիզնեսբանկի» կենտրոնական խորհրդի նախագահ Սերգեյ Արզումանյանի հետ, ով իր հետ կատարված միջադեպի վերաբերյալ լուրերը պարզաբանելուն ի պատասխան՝ հայտարարել է, որ ինքը ոչ մի բողոք և ոստիկանությունում հայտարարություն տալու խնդիր չունի: