18 հունիսի 2013 - 14:29 AMT
Ստամբուլում անկարգությունների հետևանքով շուրջ 380 մարդ է տուժել

Անկարայի նահանգապետի վարչակազմը հրապարակել է տվյալները վնասի մասին, որ հասցվել է մայրաքաղաքին անկարգությունների հետևանքով, և տուժածների մասին: Շուրջ 380 տուժած անձանցից չորսը մինչ այժմ հիվանդանոցում են, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Ագրեսիվ ակցիաների հետևանքով ոչնչացվել է, այրվել է կամ հրկիզվել է 132 պետական ու մասնավոր գրասենյակ, բանկի 71 բաժանմունք, 74 մասնավոր ու ոստիկանական ավտոմեքենա»,-ասել է վարչակազմի ներկայացուցիչը: «Ձերբակալվել է 944 մարդ: Մեղավորները կկանգնեն օրենքի առջև»,-ասվում է հայտարարության մեջ: