Բաղդադում մզկիթի պայթյունի հետևանքով 30 մարդ է զոհվել: Ինչպես հայտնում է Բի-բի-սին, մոտ 60 մարդ վիրավորվել է: Ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել Բաղդադի Ալ Կահիրա թաղամասում: Մահապարտ ահաբեկիչները գործի են դրել պայթուցիկ սարքերը մզկիթի ներսում՝ հավատացյալների բազմության մեջ: