18 հունիսի 2013 - 20:41 AMT
Երկրաշարժ` Վրաստան-Հայաստան սահմանային գոտում. ՀՀ տարածքում այն չի զգացվել

Այսօր ժամը 19.13-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 18.47-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 9 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 41.370 և արևելյան երկայնության 44.290: ՀՀ տարածքում երկրաշարժ չի զգացվել: