Ճապոնիայի ազգային օդերևութաբանական կենտրոնը այսօր նախազգուշացրել է մոտալուտ «Լիպի» թայֆունի մասին: Այն մոտենում է Օկինավային հարավից: Օդերևութաբանների կանխատեսմամբ`այն Օկինավային կհասնի երեկոյան: Քամու արագությունը մոտ 20 մետր էր` վայրկյանում, իսկ ալիքի բարձրությունը կարող է մինչև 6 մետրի հասնել:
Ճապոնիայի ազգային օդերևութաբանական կենտրոնը նախազգուշացրել է ջրհեղեղի վտանգի մասին և կոչ արել բնակիչներին տներից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Լիպին» Խաղաղ օվկիանոսում այս տարի բարձրացած չորրորդ թայֆունն է: Այն իր անունը ստացել է Լաոսում գտնվող ջրվեժի անունից: