20 հունիսի 2013 - 11:31 AMT
Աֆղանստանի նախագահը պատրաստ է շարունակել բանակցություններն ԱՄՆ հետ

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը պատրաստ է շարունակել անվտանգության մասին բանակցություններն ԱՄՆ հետ, որ դադարեցվել էին հունիսի 18-ին, քանի որ ամերիկյան կառավարությունը որոշել էր բանակցել անմիջապես թալիբների հետ, հայտնում է Բի-բի-սին: Քարզայի մամլո քարտուղարը հայտնել է նաև, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հորդորել է Աֆղանստանի ղեկավարին թուլացնել Վաշինգտոնի ու Քաբուլի միջև առաջացած լարվածությունը;

Քերին խոստացել է Քարզային, որ Քաթարում թալիբների կենտրոնակայանի տանիքում չի լինի «Թալիբան» շարժման դրոշը, հայտնում է ՌԲԿ-ն: