20 հունիսի 2013 - 11:58 AMT
20 դիմակավոր վանդալներ ներխուժել են Վենեսուելայի առաջատար համալսարան

Վենեսուելայում մի խումբ հանցագործներ հարձակվել են մայրաքաղաքի առաջատար համալսարաններից մեկի վրա: Մոտ 20 դիմակավոր մարդ ներխուժել է Կենտրոնական համալսարանի տարածք, մի քանի կրակոց է արձակել օդ, հրկիզել է երկու ավտոբուս: Արդյունքում բոցը տարածվել է ռեկտորատի շենքի վրա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Տուժածներ չկան: Ըստ համալսարանի ղեկավարության, հարձակումը վրեժ է ուսանողների վերջին բողոքի ցույցերի համար, որոնք ուսումնական հաստատության ֆինանսավորման ավելացում էին պահանջում: