20 հունիսի 2013 - 11:19 AMT
Վերանորոգվել և վերագործարկվել են մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները

2012թ.-ից մայրաքաղաքում սկիզբ առավ ցայտաղբյուրների վերագործարկման ծրագիրը: Դրանք բարեկարգելու և շահագործելու նպատակով հաշվառվեցին կենտրոնական, երկրորդական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրները:

Ծրագրի իրականացման արդյունքում վերանորոգվեցին և վերագործարկվեցին մայրաքաղաքի շուրջ 2200 ցայտաղբյուրները: Ցայտաղբյուրների համալիր բարեկարգման ծրագրում ներառվեցին նաև բակային տարածքները: Ծրագրի համաձայն, բացի բակային տարածքներում առկա ցայտաղբյուրների վերանորոգումից, նորակառույց այգիներում, պուրակներում և բակերում տեղադրվել է նաև 8 նոր ցայտաղբյուր, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: