20 հունիսի 2013 - 13:11 AMT
29 հայ մարզիկներ կմասնակցեն Եվրոպայի երրորդ լիգայի աթլետիկայի թիմային առաջնությանը

Հունիսի 20-23-ին Սլովակիայի Բանսկա-Բիստրիցա քաղաքում տեղի կունենա Եվրոպայի աթլետիկայի երրորդ լիգայի թիմային առաջնությունը:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել են Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայում, առաջնությանը կմասնակցեն 29 հայ մարզիկներ: Նրանցից յուրաքանչյուրը հանդես կգա մեկ ձևում:

Առաջնությանը հավաքականը պատրաստվել է Ծաղկաձորում, որտեղ հունիսի 6-26-ն ուսումնամարզական հավաք է անցկացրել: Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանի գլխավորությամբ այսօր առավոտյան մեկնել է մրցավայր: