20 հունիսի 2013 - 13:11 AMT
Չքնաղ գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցի կտարվի Ս. Ստեփանոսի մասունքը

Հունիսի 23-ը Արագածոտնի թեմի Չքնաղ գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցու ուխտի օրն է: Այդ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Չքնաղի Ս. Ստեփանոս եկեղեցի կտարվի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում պահվող Ս. Ստեփանոս Նախավկայի մասունքը:

Ս. Պատարագի ընթացքում հավատացյալները հնարավորություն կունենան հաղորդակցվելու սրբի մասունքին և ստանալու օրհնություն, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից: