20 հունիսի 2013 - 13:42 AMT
Իրանի դիտորդական խորհուրդը վավերական է ճանաչել նախագահի ընտրությունները

Իրանի դիտորդական խորհուրդը վավերական է ճանաչել նախագահի ընտրությունները, որոնք վերահսկում է երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին, հաստատելով Հասան Ռոուհանիի հաղթանակը նախագահական ընտրություններում, որոնք կայացան Իրանում հունիսի 14-ին: Այդ մասին հայտնել է «Ֆարս» գործակալությունը:

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 72,7 տոկոսը: Սկզբում Իրանի նախագահի պաշտոնին հավակնում էր 686 մարդ: