20 հունիսի 2013 - 13:48 AMT
ՅՈւՆԵՍԿՕ-ն վտանգված օբյեկտների ցանկում է ընդգրկել Դամասկոսը և Հալեպը

ՅՈւՆԵՍԿՕ-ն վտանգված մշակութային օբյեկտների ցանկում է ընդգրկել 5 սիրիական բնակավայրեր և մեկ ամրոց, որը գտնվում է այդ երկրի տարածքում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

ՅՈւՆԵՍԿՕ-ի ցուցակում են հայտնվել Դամասկոսը, Բոսրան, Հալեպը, Պալմիրան, Կրակ դը Շեվալյե ամրոցը: Կազմակերպության բանաձևում ասվում է, որ զինված հակամարտության պայմաններում հնարավոր չէ ապահովել այդ օբյեկտների պաշտպանությունը: Այդ բոլոր օբյեկտներն արդեն ընդգրկված էին Համաշխարհային ժառանգության ցուցակում: