20 հունիսի 2013 - 14:18 AMT
Երևանի մետրոպոլիտենի վերականգնման երկրորդ փուլի համար վարկ կհատկացվի

ՀՀ կառավարություն այսօր հավանություն տվեց «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում - երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրին, որը կնքվել է Եվրոպական ներդրումային բանկի հետ:

Մետրոն վերակառուցելու համար ՀՀ կառավարությունը 5 մլն եվրո կներգրավի Եվրոպական ներդրումային բանկից: Ծրագրի հիմնական նպատակն է` նվազեցնել ջրի ներհոսքը մետրոյի թունելներ: Կբարելավվեն նաև կայարաններն ու ծառայողական շինությունները, կվերանորոգվեն մետրոյի վագոնները: