20 հունիսի 2013 - 19:08 AMT
Տարոն Մարգարյանը հանդիպել է Ֆիրդուսի բնակիչներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) հանրային գերակա շահ ճանաչված գոտու նախկին բնակիչների խնդրանքով հանդիպել է նրանց ներկայացուցիչների հետ: Բնակիչները մտահոգություններ են փոխանցել քաղաքապետին՝ իրենց իրացված տարածքների հետ կապված հարցերի լուծման ձգձգման կապակցությամբ:

Մարգարյանը, հիշեցնելով, որ ՀՀ վարչապետին կից ստեղծված է միջգերատեսչական հանձնաժողով, նշել է, որ այն համակողմանիորեն քննարկում է ստեղծված իրավիճակի լուծման եղանակները:

Քաղաքապետը նաև վստահեցրել է, որ որպես հանձնաժողովի անդամ՝ մշտապես արծարծում է բնակիչների կողմից բարձրացված հարցերն ու հավելել է, որ արվում է հնարավորը՝ դրանց արագ լուծումներ տալու ուղղությամբ: