20 հունիսի 2013 - 20:18 AMT
Արթուր Եդիգարյան. Ամեն ինչ կանեմ, որ «Կայրաթը» միշտ հաղթի

«Կայրաթ» ֆուտբոլային ակումբի նորեկների թվում են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը և Կարագանդայի «Շախտյորի» հարձակվող Վիտալի Լին: Եդիգարյանի հետ պայմանագիրը նախպատեսված է 2,5 տարով: Հայ ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես է գալու 27 համարի մարզաշապիկով: «Ես այս ակումբ պետք է տեղափոխվեի դեռ ձմռանը, սակայն այն ժամանակ չստացվեց: Իսկ հիմա ես «Կայրաթի» խաղացող եմ և կանեմ ամեն ինչ, որ իմ թիմը միշտ հաղթի: Ես այս թիմն եմ ընտրել նաև այն պատճառով, որ այն մարզում է Վլադիմիր Վայսը: Մենք ծանոթ ենք իրար ու լավ հարաբերություններ ունենք»,- Եդիգարյանի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: Կիսապաշտպանը խոստովանել է, որ թիմում իրեն շատ լավ են ընդունել: