20 հունիսի 2013 - 21:18 AMT
Երեկ Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար

Ըստ Հայաստանի ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 19-20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված ավազակային հարձակման 1, խուլիգանության 2, խարդախության 1, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, յուրացում կամ վատնում կատարելու 3 դեպքերն էլ բացահայտվել են:

Մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 16-ը, գողության 10 դեպքից՝ 4-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: