Հունիսի 25-ին Երևանում ժամը 19:00-ին Կարապի լճի մոտ տեղի կունենա «Խոստումը խոստում է» ակցիան, որն անցկացվելու է Կանանց իրավունքների կենտրոնին կից գործող «Տղամարդիկ ընդդեմ կանանց դեմ բռնության» ցանցը:
Ակցիայի ընթացքում պատրաստվելու են «ԱՅՈ» և «ՈՉ» տարբերակներով քվեաթերթիկներ` հետևյալ հարցադրումով. «Խոստանու՞մ եք ԴՈՒՔ այլեւս բռնություն չկիրառել կանանց նկատմամբ», որոնց միջոցով անցորդ տղամարդիկ հնարավորություն են ունենալու խոստանալու, որ իրենք զերծ են մնալու կանանց և երեխաների հանդեպ կիրառվող ցանկացած տիպի բռնություն կիրառելուց: