Հրդեհը Լատվիայի նախագահի նստավայրում տեղայնացվել է: Ինչպես հայտնել են պետական հրշեջ փրկարարական ծառայությունից, հրդեհի մարումը, որը շարունակվում էր ամբողջ գիշեր, բարդանում էր ջրի պակասով: Հրշեջները փորձեցին օգտագործել Դաուգավա գետի ջուրը, բայց դա չհաջողվեց:
Հրդեհը բռնկվեց երեկոյան ժամը 23:00-ին: Փրկարարներից մեկը տուժել է, բռնկման մակերեսը կազմել է 3 հազար քառակուսի մետր:
Զգալի վնաս է կրել Լատվիայի պատմության թանգարանը, որը գտնվում է Ռիգայի ամրոցի շենքում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: