21 հունիսի 2013 - 10:51 AMT
Mirror. Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Լիվերպուլ» վտանգված է

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Լիվերպուլ» վտանգված է, հաղորդում է Mirror-ը:

Ավելի վաղ կար տեղեկատվություն, որ ֆուտբոլիստը մեկնել է Մեծ Բրիտանիա, որպեսզի բժշկական հետազոտություն անցնի ակումբում, սակայն հետագայում այն չհաստատվեց:

Ակումբների միջև ընթացող բանակցությունների վրա ազդել է այն փաստը, որ «Շախտյորը» տնօրինում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների միայն մի մասին: Իրավունքների մյուս մասը պատկանում է բիզնես-խմբի, որի անունը չի հիշատակվում:

Այդպիսով, կարող են փոխվել և գործարքի պայմանները, և ժամկետները:

Ավելի վաղ նշվում էր, որ Մխիթարյանի համար «Լիվերպուլը» պատրաստ է վճարել 22 մլն ֆունտ ստերլինգ: