Հունիսի 21-27-ը Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Հանքավանում:
Հավաքականի կազմում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Հավաքական է հրավիրվել Սոֆիայի «Օսկար» թիմի դարպասապահ Էդուարդ Մետչիկյանը:
Միաժամանակ «Բանանցի» կիսապաշտպան Նաիրի Մինասյանը չի մասնակցի հավաքին վնասվածքի պատճառով: