Թուրքիայում ձախ կենտրոնամետ Հալածվածների սոցիալիստական կուսակցության (ՀՍԿ) 18 անդամների մեղադրանք է ներկայացվել հակակառավարական ցույցերին մասնակցելու համար, հայտնել է թուրքական NTV ալիքը: Մեղադրքնը ներկայացվել է «պատկանելություն ահաբեկչական կազմակերպությանը» և «պետական գույքի ոչնչացում» հոդվածներով:
Թուրքական ոստիկանությունը երեքշաբթի օրը հատուկ գործողություն է անցկացրել Հալածվածների սոցիալիստական կուսակցության անդամների տներում և 90 մարդ է ձերբակալել:
Բացի այդ, ոստիկանները խուզարկել են նար Atilim թերթի խմբագրությունն ու Etkin լրատվական գործակալության գրասենյակը, որոնք սերտ կապեր ունեն ՀՍԿ հետ:
Ցույցերը Թուրքիայում սկսվեցին մայիսի 31-ին բնապահպանների ցույցերից: