21 հունիսի 2013 - 19:51 AMT
Կապանում թունելի մոտակա սարալանջից տեղի է ունեցել քարաթափում

Այսօր, ժամը 18.25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցում՝ թունելի մոտակա սարալանջից տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, որ թափված քարերը մասամբ խոչընդոտում են երթևեկությանը: Փրկարաները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են քարերը: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից: