10 փետրվարի 2006 - 18:57 AMT
ՀՀ դեսպանը եւ Ավստրիայի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի մշակումը
Ավստրիյում ՀՀ նորանշանակ դեսպան Աշոտ Հովակիմյանը երեկ Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերին հանձնեց Ավստրիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի իր հավատարմագիրը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:Հոֆբուրգյան պալատում հանդիսավոր արարողությունից հետո կայացած զրույցի ընթացքում կողմերը դրական գնահատեցին երկու երկրների միջեւ դինամիկ զարգացող հարաբերությունները երկկողմ եւ բազմակողմ կտրվածքով: Այդ կապակցությամբ քննարկվեց ընթացիկ տարում բարձր մակարդակով փոխայցելությունների կազմակերպման հարցը:Զրուցակիցներն անդրադարձան ԵՄ Նոր հարեւանության ծրագրի շրջանակում Ավստրիայի ԵՄ նախագահության օրոք Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի գործարկման հրատապության խնդրին:Նախագահ Ֆիշերը կարեւորեց հայ-ավստրիական գիտամշակութային կապերի աշխուժացումը, որը կարող է հենվել ինչպես ավստրահայ համայնքի գործունեության, այնպես էլ Մխիթարյան Միաբանություն դարավոր ներկայության վրա: