22 հունվարի 2003 - 21:13 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՊՀ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Երեւանում աշխատանքն է սկսել ԱՊՀ գործադիր կոմիտեի Հայաստանի նախագահի ընտրությունների գծով երկարաժամկետ դիտորդական առաքելությունը: Փետրվար ամսվա ընթացքում նրանք կհետեւեն նախագահական ընտրարշավի եւ քվեարկության ընթացքին: 7 դիտորդներից բաղկացած խումբը ղեկավարում է ԱՊՀ գործադիր քարտուղարի առաջին տեղակալ Դմիտրի Բուլախովը: Ընտրությունների նախօրեին Հայաստան կժամանեն ԱՊՀ եւս 100 դիտորդներ: