Թավրիզում Ալի Համենեիի ներկայացուցիչ այաթոլա Մուջթահիդ Շաբիստարին «Հանուն Ղարաբաղի ազատագրման» ադրբեջանական դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը պետք է վերադարձնել Ադրբեջանին:
«Լեռնային Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանին Իրանի պաշտոնական դիրքորոշումն է, և Իրանը պատրաստ է աջակցել մահմեդականներին Լեռնային Ղարաբաղում»,-ասել է Շաբիստարին:
«Ղարաբաղը, ինչպես և Պաղեստինը, իսլամական աշխարհի մաս է: Մենք խայտառակ ենք համարում այն փաստը, որ անբաժան մահմեդական տարածքները զավթված են»,-ասել է նա, հայտնում է Salamnews.org-ը:
«Պետք չէ հույսը դնել միայն աղթոքի ու աղերսի վրա: Պետք է գործել: Հայրենասիրության ոգին պետք է հաղթանակի ողջ իսլամական աշխարհում, հատկապես շիաներով բնակեցված երկրներում՝ Իրանում և Ադրբեջանում»,-ասել է Շաբիստարին: