21 հունվարի 2003 - 22:16 AMT
ԿԻԼԻԿԻՈ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԱՐԱՄ ԱՌԱՋԻՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԻՆ
Հայ Առաքելական եկեղեցու Կիլիկիո թեմի առաջնորդ Արամ Առաջինը հավանություն է տվել Հայերի համաշխարհային կազմակերպության /ՀՀԿ/ ստեղծման եւ հոկտեմբերին Մոսկվայում այդ կազմակերպության հիմնադիր համագումարի անցկացման գաղափարին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը, Կաթողիկոսը հայտարարել է ՀՀԿ ստեղծման միջոցառումների շրջանակներում Լիբանանում գտնվող Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ հանդիպմանը: «Ամբողջ աշխարհով սփռված հայերի համար շատ կարեւոր է ունենալ այնպիսի կազմակերպություն, որը կզբաղվի նրանց խնդիրներով, կծառայի որպես միավորող կենտրոն»,- ասել է Արամ Առաջինը: