«Լիվերպուլը» պայմանավորվածության է հասել Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ձեռք բերման գործում:
Ըստ sport-express.ru-ի, 18 անգամ Անգլիայի չեմպիոն դարձած ակումբը գործարքի ավարտի մասին պաշտոնական հայտարարություն կանի առաջիկա օրերին: Տրանսֆերի գումարը կկազմի մոտ 30 միլիոն եվրո: Այժմ Մխիթարյանը, որը նախորդ խաղաշրջանում դարձավ Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկունը՝ 25 գոլ խփելով, գտնվում է Երևանում, իսկ մի քանի օրից կմեկնի Լիվերպուլ, որտեղ կմիանա իր նոր թիմին:
Հայ կիսապաշտպանին ցանկանում էին ձեռք բերել նաև անգլիական «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին», իտալական «Յուվենթուսը», իսպանական «Ատլետիկոն» և ռուսական «Զենիթն» ու «Անժին»: