Ռուսաստանի ԱԳՆ-ն դիմել է համաքաղաքացիներին՝ զգուշացնելով, որ նրանք ձեռնպահ մնան Եգիպտոս այցելելուց: ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է.«Քանի որ ընդդիմությունը նախատեսում է հունիսի 30-ին բողոքի լայնածավալ ակցիաներ անցկացնել, նվիրված գործող նախագահի պաշտոնավարման 1-ամյակին, հուսով ենք, որ իշխանությունները ու Եգիպտոսի բոլոր քաղաքական ուժերը կգործեն բացառապես իրավական դաշտում»:
Սակայն ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս այն զբոսաշրջիկներին, որոնք այնուամենայնիվ, կորոշեն արձակուրդն անցկացնել այդ ոչ այնքան հանգիստ երկրում, չայցելել զանգվածային բողոքի վայրեր՝ մնալով հյուրանոցի տարածքում: