ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն Աթենքում Հունաստանի «Նոր ժողովրդավարություն» կուսակցության իններորդ Ազգային համագումարի շրջանակում, հանդիպել է «Նոր ժողովրդավարության» Գլխավոր քարտուղար Մանոլիս Կեֆալոյանիսի հետ:
Երկուստեք կարևորվել է «Նոր ժողովրդավարություն» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունների` որպես ԵԺԿ մեծ ընտանիքի անդամների միջև հարաբերությունների խորացումը:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեծ նշանակություն է տալիս ԵԺԿ անդամ կուսակցությունների հետ տեղի ունեցող հանդիպումներին:
Կողմերն անդրադարձել են նաև այնպիսի մարտահրավերների դիմագրավմանը, ինչպիսիք են այլատյացությունը, անհանդուրժողականությունը և ռասիզմի դրսևորումները: