29 հունիսի 2013 - 11:31 AMT
Ժամկետային զինծառայող է անհետացել

Լուսակերտի զորամասերից մեկից ժամկետային զինծառայող Տարոն Հայրունին անհետացել է: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Զինծառայողը դուրս է եկել զորամասից, որպեսզի Երևան գնա և այդ պահից նրա մասին որևէ տեղեկություն չկա:

ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները նրան գտնելու համար: Ռազմական ոստիկանությունը, ծնողները փնտրում են նրան: