Գյումրիում այսօր փլուզման և իսպառ վերացման վտանգի առջև են կանգնած ոչ միայն 100-ամյա և ավելի հնության, անկրկնելի հուշարձան-կոթողներ հանդիսացող շենք-շինությունները, այլ նաև նախորդ դարի կեսերին կառուցված քանդակազարդ շենքերը:
Երկրաշարժից հետո այդ շինությունները գրեթե չen վերականգնվել և չեն ամրացվել, դրանց մեծ մասը բնակելիներ են: Այդ շենքերի բնակիչները չեն ընդգրկվել պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում: Նախորդ տարիներին այդ բնակիչներին պարբերաբար խոստացվել է նրանց բնակարանների ամրացում-վերականգնում, սակայն մինչև օրս նման խնդիր չի լուծվել և տասնյակ վթարային շենքերի բնակիչներ հայտնվել են անելանելի վիճակում:
«Շիրակ Կենտրոնի» ներկակայացրած տեսանյութը Գյումրու կենտրոնական մասում գտնվող նման շենքերից մեկում տիրող վիճակի մասին է: