29 հունիսի 2013 - 12:09 AMT
Քաղաքացին որսորդական հրացան է հայտանբերել և հանձնել ուստիկանությանը

Նախօրեին ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել Շահումյան 7-րդ փողոցի մի բնակիչ և հայտնել, որ տան տանիքում վերանորոգման աշխատանքներ կատարելիս հայտնաբերել է կարճեցված փողով որսորդական հրացան, որը պատկանել է հանգուցյալ հորեղբորը:

Քաղաքացին նաև նշել է, որ պատրաստվել է կամավոր հանձնել հրացանը, սակայն տեղեկանալով ոստիկանության ծառայողների՝ իր տուն այցելության մասին, ներկայացրել է այն:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: