21 հունվարի 2003 - 21:08 AMT
ՓԵՏՐՎԱՐԻ ՍԿԶԲԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ
Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը կկայանա փետրվարի 6-8-ը Երեւանում: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով` նիստում վերջնական որոշումներ կկայացվեն այն հարցերի շուրջ, որոնք քննարկվել են իր Մոսկվա կատարած այցի ընթացքում: Ինչպես մինչ այդ տեղեկացրել էին ռուսաստանյան ԶԼՄ-ները, ակնկալվում է, մասնավորապես, որ նիստում վերջնական հավանության կարժանանա Հայկական ատոմակայանի կողմից ռուսական հումքի մատակարարողներին պարտքի մարման սխեման: Նշենք, որ Մոսկվայում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Կասյանովի կողմից հավանության արժանացած այդ սխեմայի համաձայն, Ռուսաստանը պետք է ներգրավվի Հայկական ատոմակայանի կառավարման մեջ` պարտքի մարման նպատակով: