21 հունվարի 2003 - 20:42 AMT
ՀՈՒՆՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՒԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՅՈՒՐԻ ԼՈՒԺԿՈՎԸ
Համաձայն նախնական պայմանավորվածության` հունվարի 30-ին երկօրյա այցով Հայաստանի մայրաքաղաք կժամանի ռուսաստանյան պատվիրակությունը Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորությամբ: Ինչպես հաղորդել են Երեւանի քաղաքապետարանից, նախատեսված են Յուրի Լուժկովի հանդիպումները Հայաստանի ղեկավարության եւ Երեւանի քաղաքապետի հետ: Յուրի Լուժկովը կհանդիպի նաեւ Հայաստանում ռուս համայնքի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ կայցելի Սլավոնական համալսարան: Այցի շրջանակներում Մոսկվայի եւ Երեւանի քաղաքապետերը կպայմանավորվեն երկու պետությունների մայրաքաղաքների տարբեր ոլորտներում փոխգորակցության լայնամասշտաբ ծրագրի մասին: