Իրաքը կողմ է «Ժնև-2» խորհրդաժողովի անցկացման ռուս-ամերիկյան նախաձեռնությանը և մտադիր է մասնակցել խորհրդաժողովի աշխատանքներին, հայտարարել է Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիկին:
«Անշուշտ, մենք սատարում ենք խորհրդաժողովին և անհրաժեշտ ենք համարվում, որ այն կազմակերպվի պատճած մակարդակով»,-ասել է նա «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում:
«Հուսով ենք, որ մասնակից երկրները կհասկանան, որ զենքի առաքումը կողմերից մեկին հարցի լուծում չի լինի»,-ասել է Նուրի ալ Մալիկին: