21 հունվարի 2003 - 18:18 AMT
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՄԵԿ ՓՈՒԼՈՎ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ
Նախագահական ընտրություննրը Հայաստանում կանցկացվեն մեկ փուլով: Ինչպես տեղեկացնում է «Արկա» գործալությունը, նման կարծիք է հայտնել Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Դա բավականին իրական է, սակայն նախընտրական մրցաարշավը մնում է նախընտրական մրցարշավ, եւ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է աշխատել»,- ասել է նա: Խոսելով իրեն աջակցող կազմակերպությունների մասին, Ռ. Քոչարյանը չառանձնացրեց նրանցից ոչ մեկին` ընդգծելով նրանց հետ արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը: Նախագահը, մասնավորապես, նշել է, որ որոշ կուսակցությունների հետ, որոնք մինչ այդ համագործակցել են իր հետ, քննարկվել է նախագահի նախընտրական ծրագիրը: Ռ. Քոչարյանն անհիմն է համարել մեղադրանքներն այն մասին, որ շատ ԶԼՄ-ներ գործող նախագահի նախընտրական քարոզչությունը պաշտոնապես նշանակված ժամկետից շուտ են սկսել: «Նախագահի գործունեությունը ինչ որ չափով պետք է լուսաբանվի, եւ ես չեմ համարում դա որպես նախընտրական քարոզչություն»,- ասել է նա: Նշենք, որ նախագահական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն 2003թ. փետրվարի 19-ին: Ընտրություններին կմասնակցեն նախագահի աթոռին հավակնող 11 թեկնածու: