17 փետրվարի 2006 - 19:58 AMT
Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորած տեսնելու ԵՄ շահագրգռվածությունը լիովին բացատրելի է
Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված տեսնելու ԵՄ շահագրգռվածությունը լիովին բացատրելի է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: «Արդեն 10 տարի է, ինչ Եվրոպան դադարել է աշխարհագրական հասկացություն լինելուց եւ վերածվել է տնտեսագաղափարական հասկացության: Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ մոտակա 50 տարվա ընթացքում Թուրքիան չի անդամակցի ԵՄ-ին, Եվրամիությունը ցանկանում է իր շահերի ուղեծրում ներգրավել որքան հնարավոր է շատ երկրներ, այդ թվում եւ մեր տարածաշրջանը»,-նշել է նա: Նրա խոսքերով, Եվրոպայի ներկայությունը տարածաշրջանում անհրաժեշտ է առաջին հերթին իրեն, իսկ հետո միայն Հարավային Կովկասի երկրներին: Միեւնույն ժամանակ նա թերահավատորեն է վերաբերվում ԵՄ օգնությամբ ղարաբաղյան խնդիրը կարգավորելու հնարավորությանը: