21 հունվարի 2003 - 18:17 AMT
ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, գտնվելով Բեյրութում Համաշխարհային հայկական կազմակերպության /ՀՀԿ/ հիմնադրման վերաբերյալ միջոցառումների շրջանակներում, հանդիպել է Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդի հետ: Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը, Ա. Աբրահամյանը ծանոթացրել է Լիբանանի նախագահին ՀՀԿ ստեղծման պլանին: Նախագահն ըմբռնումով է վերաբերվել նման կազմակերպության ստեղծման գաղափարին` նշելով, որ նա շատ մոտ է ընդունում հայերի խնդիրները, քանզի նրա մայրն ու կինը հայ են: Նշենք, որ Հայերի համաշխարհային կազմակերպության հիմնադիր համագումարը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում ընթացիկ տարվա հոկտեմբերին: