21 հունվարի 2003 - 18:27 AMT
ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Օրերս Դարյալի կիրճում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վթարվել է նաեւ Հայաստանին գազ մատակարարող պահեստային գազամուղը: Այսպիսով, գազի մատակարարումը Հայաստան լիովին դադարացվել է: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են «ՀայՌուսգազարտ» ՓԲԸ-ում, ներկայումս վերացվում են վթարի հետեւանքները: Միաժամանակ, «Գազարտ» ԲԲԸ-ի ղեկավարության հետ բանակցություններ են վարվում իրադրությունը շտկելու վերաբերյալ: Իսկ ընկերությունն առայժմ Հայաստանի գազ սպառողներին ապահովում է պահեստային վառելիքի հաշվին: