21 հունվարի 2003 - 18:16 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ԱԳՆ-ՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՈՒՇԱԳԻՐ
Հայաստանի եւ Քուվեյթի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման վերաբերյալ հուշագիր: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, փաստաթուղթն ստորագրել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Շուգարյանը, որի գլխավորած պատվիրակությունը այցով գտնվում է Քուվեյթում, Օմանում եւ ՄԱԷ-ում: Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունենում այդ երկրների ԱԳՆ եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: