21 փետրվարի 2006 - 18:06 AMT
Հայաստանի Առաջադիմական կուսակցությունը Սաֆարովին տարվա մարդասպան է հայտարարել
Հայաստանի Առաջադիմական կուսակցության երտասարդական թեւը ադրբեջանցի զինծառայող Սաֆարովին տարվա մարդասպան է հայտարարել: Այդպես ՀԱԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները պատասխան են տվել Ադրբեջանի Ազգային-դեմոկրատան կուսակցության` Սաֆարովին տարվա մարդ հայտրարելու որոշմանը: Ակցիայի մասնակիցները, որ Երեւանում է կազմակերպվել Գուրգեն Մարգարյանի սպանության երկրորդ տարեդարձի կապակցությամբ, պահանջում էին ցմահ բանտարկություն վախկոտ մարդասպանի համար, որը կացնահարել էր քնած մարդուն: Միջոցառմանը հայտարարվել է, որ «սպասվում է Հայաստանի Առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը, որը սենսացիա կդառնա բոլորի համար»:

Հիշեցնենք, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում էր գտնվում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի դասընթացներին մասնակցելու նպատակով, գազանաբար կացնահարվել էր ադրբեջանցի սպա, նույն դասընթացների մասնակցի կողմից: Սաֆարովին մեղադրանք է ներկայացվել Հունգարիայի ՔՕ 116.2 հոդվածով (առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն եւ մեկ այլ անձի հանդեպ կատարված մահափորձ), որով նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն: