
Գլենդեյլի «Library Connection» գրադարանային ցանցում գրադարանավար Քրիստինա Մարկոսյանը մանկական պատմվածքներ և հեքիաթներ է կարդացել հայերեն լեզվով տասը մանուկների համար: Ինչպես գում է Glendale News-Press-ը, դա գրադարանի ծրագրի միայն առաջին փուլն է, երեխաների համար հեքիաթներ են ընթերցում հայերեն և իսպաներեն:
Ըստ Քրիստինա Մարկոսյանի, ծրագիրը կազմակերպել է գրադարանը՝ նպատակ ունենալով ներգրավել Գլենդեյլի հայ համայնքը: Ըստ 2010թ. մարդահամարի, Գլենդեյլի բնակիչների 55 տոկոսն այլ երկրում է ծնվել: «Մարդիկ հարցնում են, թե արդյոք գրադարանը նրանց ծրագրեր առաջարկում է հայերեն լեզվով, և զարմանում են, իմանալով, որ դա այդպես է: Եթե ցանկացողներն ավելի շատ լինեն, մենք ավելին կանենք»,-ասել է նա: