10 հուլիսի 2013 - 15:03 AMT
ԴԱՀԿ ծառայության ղեկավարը որևէ կապ չունի ավտոկայանատեղիների մրցույթը շահած ընկերության հետ

Անդրադառնալով որոշո լրատվամիջոցներում շրջանառվող այն հարցադրմանը, թե Երևանի ավտոկայանատեղիների մրցույթում շահել է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին պատկանող ընկերություններից մեկը, ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղարը հաստակեցնում է. Միհրան Պողոսյանը չունի իրեն պատկանող որևէ ընկերություն և որևէ կապ հիշյալ մրցույթում շահած ընկերության հետ: Այս մասին ասվում է ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղարի հայտարարության մեջ: